1292 դիտում
17:32 23-08-2019
Էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրները` ՊԵԿ օրակարգում. Միջազգային կոնֆերանսում քննարկվել են ոլորտի համաշխարհային միտումներն ու մարտահրավերները
Պետական եկամուտների կոմիտենէլեկտրոնային առևտրի հարկմանմարտահրավերները քննարկելու նպատակովօգոստոսի 23-ին նախաձեռնել էմիջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար: «Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը և կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը` տեղեկացնելով, որ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում կձևավորվի գործողությունների ծրագիր:
ՌԴ դաշնային հարկային ծառայության նախա¬գահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ում էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային առևտրի հարկման ուղղությամբ կատարված բարեփոխումները և դրանց արդյունքները։
Միջազգային կոնֆերանսն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրակա¬նաց¬վող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի աջակցությամբ։
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2907 դիտում
15:47 10-06-2020
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
874 դիտում
18:33 21-10-2022
ՊԵԿ նախագահը Ղրղզստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախնդիրները
3756 դիտում
12:28 07-03-2018
Կառուցապատման ոլորտի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ում Քննարկվել են ոլորտի խնդիրները
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին