211652_close_icon
views-count1797 դիտում article-date 19:01 23-08-2019

Մեսին Լա-Լիգայի 2-րդ տուրում «Բետիսի» հետ խաղին չի լինի մեկնարկային կազմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն համոզված չէ, որ Լիոնել Մեսին ի վիճակի կլինի Լա-Լիգայի 2-րդ տուրում «Բետիսի» հետ հանդիպմանը մասնակցել առաջին րոպեներից: 32-ամյա հարձակվողը՝ ամենայն հավանականությամբ, գալիք հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին: Արգենտինացին վնասվածքի պատճառով Լա Լիգայի 1-ին տուրում բաց թողեց «Ատլետիկի» հետ հանդիպումը (0:1), այս շաբաթ վերադարձավ ընդհանուր խումբ, սակայն դեռ լիարժեք մարզավիճակ ձեռք չի բերել: Սակայն Մեսին խաղադաշտ կարող է մտնել վերջին 30 րոպեն, անկախ նրանից, թե ինչպես է ընթանում խաղը: «Բարսելոնա»-«Բետիս» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր