51834 դիտում
17:10 23-02-2020
Դանակահարություն Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի դպրոցի ճանապարհին. 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին. ըստ բժշկի՝ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերքեր» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հարզդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վրաչության քննիչ Կակոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-այա Արտյոմ Հ.-ն է:
Մինչ բժիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Արտյոմ Հ.-ի և նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Վահան Ս.-ի միջև, որի ընթացքում Վ. Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արտյոմ Հ.-ին:
Կարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս.-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ կասկածյալ Վահան Ս.-ն սովորում է Երևանում գործող պետական քոլեջներից մեկի 3-րդ կուրսում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: