221693 դիտում
16:26 24-08-2019
Խոշոր հրդեհ Երևանում. Մալաթիայում գործող «Վեգա» խանութների պահեստում կրակը ավերածություններ է անում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. դեպքի վայրում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու գործարար Սամվել Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 10-15 կմ հեռավորությունից։
Այս պահին կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգայի» աշխատակիցներ։
Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:
Տեղում է նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձարարականով դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են անցկացնում ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում գործարար Սամվել Ալեքսանյանն իր շնորհակալությունը հայտնեց հրշեջներին, ոստիկաններին, հասարակությանը:
[color=#EF2929]«Ես հրշեջներից շատ գոհ եմ: Պրծնեմ, հրշեջներին վաղը հրավիրելու եմ «Փարվանա», սաղ հրշեջներին պատիվ եմ տալու: Մալադեց մեր հրշեջներին, հալալ է իրենց կերած կաթը: Բոլորից, թե հրշեջներից, թե ոստիկանությունից, բոլորից շատ շնորհակալ եմ», ասաց գործարարը:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+