7657 դիտում
21:28 24-08-2019
Խուլիգանության կասկածանքով 5 անձ բերման է ենթարկվել. նրանցից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հայհոյել է ոստիկանական բաժանմունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։ Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։
Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով` ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը և առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։ Բերման ենթարկված մի քաղաքացի, գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտնում է.
«Տեսանյութն արագ տարածվել էր համացանցում: Զարմանալի է, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ և օգտատերեր ակնարկում էին, թե ինչու ոստիկանները «չեն պատժում» հարբած վիճակում գտնվող տղամարդուն։ Ոստիկանությունը օրենքի շրջանակում ապահովում է հասարակական կարգը, վերականգնում քաղաքացիների ոտնահարված իրավունքները և հաստատում կարգուկանոն։
Ոստիկանության խնդիրն այս փուլում անձանց պատժելը չէ, անկախ այդ բառի իմաստային դրսևորումներից։ Իրավախախտում կատարած ցանկացած անձի գործողություններին իրավական գնահատական է տրվում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում ցանկացած անձի կողմից նրան վերագրվող արարքը սահմանված կարգով ապացուցվելու դեպքում, կիրառվում են իրավաբանական պատասխանատվության և հարկադրանքի համարժեք միջոցներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5710 դիտում
20:14 22-07-2015
34-ամյա Լիանան ոստիկանական բաժանմունքում հայհոյել է ոստիկաններին եւ ոչ միայն
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան