211652_close_icon
views-count5713 դիտում article-date 20:14 22-07-2015

34-ամյա Լիանան ոստիկանական բաժանմունքում հայհոյել է ոստիկաններին եւ ոչ միայն

34-ամյա Լիանա Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում դրսեւորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ շուրջ 15 րոպե վիճաբանել է ոստիկանության աշխատակիցների հետ, տվել հայհոյանքներ, որով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:Լ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր