Ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Lexus մակնիշի 35 ZG 453 համարանիշի եւ Opel մակնիշի 35 CQ 903 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի ուղեւորը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերրատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեօր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լոււսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի