Հրդեհ Նոյակերտ գյուղում. տուժածներ չկան
Օգոստոսի 24-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:40-ին, մարվել` 08:02-ին:
Այրվել են անասնագոմը (մոտ 55 քմ), բաղդադե առաստաղը՝ մասամբ (մոտ 15 քմ), տանիքում պահեստավորած 1500 հակ անասնակեր, անասնագոմի մոտ կայանած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, իսկ տանիքի մետաղյա թիթեղներն ամբողջությամբ վնասվել են: Սատկել է 2 հավ: