2372 դիտում
23:30 07-09-2019
Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:28-ին:
Պարզվել է, որ այրվել են Ախուրյան գյուղի տներից մեկի բակում կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ), «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի վրա կուտակած անասնակեր (1 հակ), 2 խնձորի ծառ և «ԶԻԼ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի խցիկի հատվածն ամբողջությամբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Ախուրյանի համայնքապետարանին պատկանող ավտոամբարձիչ և ինքնաթափ ավտոմեքենա «Kamaz» մակնիշի, ինչպես նաև Ախուրյանի բնակիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
10534 դիտում
13:40 15-08-2019
Հրդեհ Սյունիք գյուղում. տուժածներ չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10258 դիտում
19:39 25-08-2019
Հրդեհ Նոյակերտ գյուղում. տուժածներ չկան
2205 դիտում
23:00 21-09-2019
Հրդեհ Ներքին Դվին գյուղում. տուժածներ չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը