1708 դիտում
15:57 26-08-2019
Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի և կոմիտեի գործառույթները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ հանձնաժողի և հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները:
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985939.html]Արմենպրես[/url]»-ը, օգոստոսի 26-ին աշխատանքային քննարկման ժամանակ Բադասյանը նշեց, որ նախատեսվում է ունենալ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելմամբ, ինչպես նաև կոմիտե, որը բացահայտելու է և քննելու կոռուպցիոն հանցագործությունները:
Նախարարը նշեց, որ մյուս բաղադրիչներն են լինելու Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումը, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը:
Ըստ Բադասյանի` հակակոռուպցիոն անկախ մարմինը նախականխող նշանակություն կունենա: «Հուսանք, որ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն կունենանք նշանակված անդամներ, և այդ մարմինը կսկսի գործել: Մենք զբաղվում ենք լիազորությունների շարքի ընդլայնմամբ: Այն օրենքը, որն արդեն շրջանառության մեջ է դրված, նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի լիազորությունների ընդլայնում: Դա հնարավորություն կտա այդ հանձնաժողովին հայտարարագրերն ավելի արդյունավետ վերլուծելու: Հաջորդ քայլը, կրթական ոլորտում հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է»,- ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ամբողջությամբ վերանայվելու են իրավապահ համակարգում գոյություն ունեցող քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և նրանց լիազորությունների ծավալը:
«Մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ Քրեական օրենսգրքում սահմանելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն:Այդ առումով ուշադրություն ենք դարձնելու տվյալ ստորաբաժանումների կողմից մասնագիտական հնարավորությունների բարձրացմանը: Առանձին ուշադրություն ենք դարձնելու ֆինանսական հետաքննությունների իրականացմանը և միջազգային համագործակցությանը, այդ բնագավառում քննիչների և օպերատիվ հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումների, աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացմանը»,- ընդգծեց Բադասյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ չի լինելու մեխանիկական տեղափոխում. եթե Հատուկ քննչական ծառայության որոշակի ստորաբաժանումն այսօր զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, չի նշանակում, որ հաստիքները, մի տեղից կրճատելով և մյուս տեղը ավելացնելով, ուղղակի մեխանիկական փոփոխություններ են արվելու:
«Նախատեսում ենք ստուգել հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակցի բարեվարքությունը՝ կոմիտե մուտք գործելուց առաջ, որովհետև էական է այս բարեփոխումը` և հասարակության կողմից ընկալման և կոռուպցիայի դեմ պայքարի որակի բարձրացման, ինչպես նաև նոր սերնդի մասնագետների պատրաստման առումով»,- ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով` նույնը վերաբերվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանմանը:
Ինստիտուցիոնալ համակարգի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: «Նախատեսում ենք, որ մինչ դատական վարույթից սկսած մինչև դատական ակտերի կայացման գործառույթները վերապահվելու է այս մասնագիտացված դատարաններին: Այդ դատարանը նաև կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը»,- եզրափակեց Բադասյանը:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
12:55 01-02-2020
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները
2292 դիտում
11:19 13-01-2021
Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1087 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
562 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
724 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը