1380 դիտում
21:30 26-08-2019
Ոստիկանները բացահայտեցին Կենտրոն վարչական տարածքում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում:
Գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց ժամը 5.35-ին: Օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնում էին, որ մեկ ժամ առաջ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութի դուռը և սրահից գողացել է 7 դրամապանակ և 1 պայուսակ:
Րոպեների տարբերությամբ` բաժնում գողությունների մասին ևս երկու հաղորդում ստացվեց` տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Պուշկինի և Թումանյան փողոցներում գտնվող գեղեցկության սրահների դռները, գողացել գումար և խնամքի պարագաներ:
Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր գործողությունները` գողությունները կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Եվ հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց:
Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալները իրացնելով, օգոստոսի 21-ին նշված գողությունները կատարելու կասկածանքով Բուռնազյան փողոցից բերման ենթարկեցին 17-ամյա մի երիտասարդիւ:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2044 դիտում
21:36 21-08-2019
Ոստիկանները բացահայտեցին Մալաթիայում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1756 դիտում
18:52 22-08-2019
Ոստիկանները բացահայտեցին «Մերսեդեսներից» կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8494 դիտում
21:20 03-02-2018
Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
451 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
550 դիտում
17:34 29-10-2024
Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
505 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան