2718 դիտում
16:55 26-08-2019
Ինչպես է ծախսվելու Արցախի ընտրությունների դիտորդության բյուջեն. Դանիել Իոաննիսյանը հաշվետվություն է ներկայացրել
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հեշվետվություն է ներկայացրել, թե ինչպես է ծախսելվու իրենց Ստեփանակերտի գրասենյակին Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ՀՀ կառավարության հատկացրած 16.2 մլն դրամը:
Այս մասին Իոաննիսյանը գրել է Facebook-յան իր էջում. «Ինչպես գիտեք, Կառավարությունը որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» 16.200.000 դրամ դրամաշնորհ հատկացնել` Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդության համար:
Այդ գումարով մենք կիրականացնենք ոչ միայն 90 դիտորդներով ընտրական տեղամասերի (տերմինաբանորեն՝ կարճաժամկետ) դիտարկում, այլև ընտրողների իրազեկման արշավ ու մեդիա-մոնիթորինգ:
Համեմատության համար ասեմ, որ 600 դիտորդներով 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դիտորդությանը, ընտրողների իրազեկմամբ, մեդիա-մոնիտորինգով ու այլ բաղադրիչներով, ծախսվել է մոտ 141 միլիոն դրամ:
Այսինքն, դեկտեմբերին մեկ դիտորդի վրա (այո կոպիտ հաշվարկ է) ծախսվել է 40 տոկոսով ավել գումար, քան այժմ` Արցախում... Թեև, շատ բաներ Երևանից 350 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտում իրականացնելը շատ ավելի թանկ է, քան Երևանում (փորձագետների գնալ-գալ, հյուրանոց է և այլն):
Ու քանի որ միշտ սատարել ենք պետական բյուջեի ծախսման առավելագույն թափանցիկությունը, հրապարակում ենք ծրագիրը, որն իրականացնելու ենք հայաստանյան հարկատուների հաշվին:
Բոլոր ծախսերը լինելու են հիմնավորող փաստաթղթերով (ինչպես միշտ): Խնայված գումարը, եթե լինի, ամբողջությամբ վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե:
Հ.Գ. Իմիջայլոց, 16,2 միլիոն դրամը դա «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտ 5 ամսում վճարված հարկերի չափն է... Այսինքն, անգամ այս տարի մենք պետությանը ավելի շատ փող ենք տվել, քան ստացել:
Հ.Հ.Գ. Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»:
[img]https://st0.shamshyan.com/editor/082094100156682409379095.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5581 դիտում
10:07 24-06-2017
Դանիել Իոաննիսյանը տուժող է ճանաչվել. «Հայկական ժամանակ»
3343 դիտում
13:43 14-01-2019
«Էս ի՞նչ գաղտնի վիճակներա». Դանիել Իոաննիսյանը՝ կառավարությանը
Այս բաժնից
658 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
562 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
673 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ