211652_close_icon
views-count5581 դիտում article-date 10:07 24-06-2017

Դանիել Իոաննիսյանը տուժող է ճանաչվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկա­վար Դանիել Իոաննիսյանն իր անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել: Այս մասին մեր զրույցում ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հար­ցաքննվել է: Նշենք, որ այս գործի շրջանակներում դեռևս ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2- ի ՀՀ Ազգային ժողովի նախընտրական քարոզչության ընթաց­քում ՀՀԿ օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղա­քացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրու­թյուններից երկու օր անց «Իրավունք» թերթում հրապարակվեց այդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին վերաբերող տվյալներ: Վերջինս մեր զրույցում ասել էր, որ գործը ոչ թե ՀՀ քննչական կոմիտեն պետք է քննի, այլ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությու­նը. պատճառաբանությունը սա էր. «Նման անձնական տեղեկու­թյունները պաշտոնատար անձինք են փոխանցել «Իրա­վունքին», հետևաբար այս գործով մեղադրյալ պետք է հանդի­սանան պետական պաշտոնատար անձինք ոստիկանության կամ ՔԿ կոնկրետ ծառայողներ: Հենց այս պատճառաբանու­թյամբ էլ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն գործը պետք է քննվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր