211652_close_icon
views-count2267 դիտում article-date 17:16 26-08-2019

Իբրահիմովիչը MLS-ում երրորդ խաղն անընդմեջ դուբլ է ձևակերպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը երկու գոլ է խփել «Լոս-Անջելեսի» հետ խաղում (3:3): 37-ամյա շվեդը երրորդ խաղն անընդմեջ է դուբլի հեղինակ դառնում: Ընդհանուր առմամբ մրցաշրջանի 22 խաղում Զլաթանը դարձել է 22 գոլի հեղինակ և ռմբարկուների մրցավազքում կիսում է 2-րդ հորիզոնականը «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Ջոզեֆ Մարտինեսի հետ: Իսկ լավագույն ռմբարկուն «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կարլոս Վելան է՝ 27 գոլ 26 խաղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր