211652_close_icon
views-count1284 դիտում article-date 16:34 28-08-2019

Հարկադիր կատարողը կարող է նաև վարույթի կողմ չհանդիսացողների նկատմամբ որոշում կայացնել. պարզաբանում

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողին իրավունք է վերապահվել անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել: Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը:

Նմանատիպ նյութեր