Իբրահիմովիչը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու պատրաստակամության մասին
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու պատրաստակամության մասին, եթե անհրաժեշտ է թիմին:
«Ես հանգիստ կարող եմ խաղալ Պրեմիեր-լիգայում, և եթե «Յունայթեդը» հետաքրքրված է, ապա ես այստեղ եմ:
Բայց հիմա ես խաղում եմ «Գելաքսիում», այնպես որ ներողություն եմ խնդրում: Ես վայելել եմ իմ կարիերայի եվրոպական մասը, այնտեղ 33 տիտղոս նվաճել, և հուսով եմ, որ այստեղ էլ տիտղոսների հավաքածուս կավելացնեմ: Հետո տեսնենք, թե ինչով կավարտվի իմ ճանապարհորդությունը», ասել է 37-ամյա շվեդը: