211652_close_icon
views-count2938 դիտում article-date 23:09 28-08-2019

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումը ժամանել է «Աշուլուկ» զորավարժարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան: Հայկական ստորաբաժանումը տեղակայվել է զորավարժարանի տարածքում և իրականացնում է զորավարժության նախապատրաստման աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համալիրների գործարկման ճշգրտում, սարքավորումների ստուգում, հնարավոր բարդությունների հայտնաբերում և անսարքությունների վերացում։ «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Զորավարժությանը մասնակցում է ԱՊՀ անդամ 7 պետություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր