211652_close_icon
views-count1975 դիտում article-date 16:59 29-08-2019

Հետևողականորեն կբարելավվեն զինծառայողների ծառայության պայմանները

Կառավարությունը հետևողականորեն գնալու է Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ դա ակնհայտ է բոլորին: «Մենք հետևողական քայլեր ենք անելու: Իհարկե, բոլոր դեպքերում միշտ պետք է առաջին հերթին այդ քայլերի արդյունավետությունը լինի մեր ամենակարևոր պայմանը: Եվ որոշումներ ընդունելիս պետք է գործնականում տեսնենք ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք, որպեսզի լինի առավել արդյունավետ և՛ ծառայությունների պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք, իրոք, լուծել ենք խնդիրը, ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,- «[url=https://armenpress.am/arm/news/986282.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը: Կառավարության նիստում ընդունվեց զինծառայողների վարձակալած բնակարանների ծրագրի պայմանների բարելավման նախագիծը, մինչ այս արդեն իսկ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը: Գործադիրը 5 մլրդ դրամ է հատկացրել նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

Նմանատիպ նյութեր