211652_close_icon
views-count926 դիտում article-date 14:44 09-04-2015

Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվեն ոլորտը կարգավորելու և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը: Նիստում հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կվերացվեն երկու օրենսգրքերում եղած բացթողումները և անհամապատասխանությունները: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր