2344 դիտում
20:38 29-08-2019
Իշխան Զաքարյանը պարգևատրել է Կարեն Գիլոյանին և Համահայկական խաղերի կամավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանըպարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է Համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց:
«Երջանիկ եմ, որ 20 տարի շարունակ արժանանում եմ Համահայկական խաղերի մարզական շքերթը վարելու պատվին: Խաղերի կոմիտեն շատ մեծ գործ է անում, ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այս ամենում»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Ներկաները վստահեցրել են, որ կշարունակեն գործակցել՝ սպորտի միջոցով միավորելով աշխարհասփյուռ հայությանը:
Իշխան Զաքարյանը հավաստագրեր և նվերներ էհանձնելնաև Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորներին:
Նա շնորհավորել է խաղերի փայլուն անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնել երիտասարդներին ամբողջ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած մասնակիցների հետ լինելու համար:
«Սփյուռքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից շատ դրական են արձագանքները Համահայկական խաղերի վերաբերյալ: Այդ ամենում կարևոր ներդրում ունեցաք դուք՝ կամավորներդ: Ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատվում թե՛ Արցախում, թե՛ այստեղ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Համահայկականի շրջանակում և ապագայում նույնպես սիրով կգործակցենք ձեզ հետ»,- ասել է Իշխան Զաքարյանը:
Կամավորներն, իրենց հերթին, շնորհակալություն ենհայտնել դրսևորվելու հնարավորություն ունենալու համար և նշել, որ պատրաստակամ են հետագայում էլ աշխատել Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3080 դիտում
17:18 24-08-2019
Իշխան Զաքարյանը պարգևատրել է Համահայկական խաղերում ներդրում ունեցող երգիչներին և թուրքագետի
21562 դիտում
23:28 04-08-2015
Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հետևում էր «Պուտին-Օբամա» մենամարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»