211652_close_icon
views-count1768 դիտում article-date 18:08 30-08-2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 30-ին` 2019-2020 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից կազմակերպված արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության տեսչական մարմնի, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և քոլեջների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ և բազում մանկավարժներ: Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին: Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր