211652_close_icon
views-count2362 դիտում article-date 22:40 30-08-2019

7 տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց

2012թ. մայիսի 24-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդվել էր մայիսի 23-ի գիշերը Բերդ քաղաքի մի բնակչի պատկանող Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Մաֆլար» կոչվող հանդամասում տեղադրված մեղվի 2 փեթակները գողանալու և 160.000 դրամի վնաս պատճառելու մասին: Ս/թ օգոստոոսի 28-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Բերդի քննչական բաժին են ներկայացրել Վերին Կարմիրաղբյուր համայնքի 58-ամյա մի բնակչի: Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նա: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր