211652_close_icon
views-count1681 դիտում article-date 12:20 12-03-2014

«Մասիս» կայարանից կատարված գողությունը բացահայտվեց

Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար: Նույն օրը, ժամը 17.05-ին, «Մասիս» կայարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1960 թ. ծնված Գեղամ Ս.-ին: Նրանք խոստովանել են, որ իրենք են կատարել գողությունը: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր