2387 դիտում
10:55 31-08-2019
2 բնակարան, 2 ավտոմեքենա, բաժնեմաս ու շահաբաժին. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի հայտարարագրումը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Աբրոյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև BMW 325 և NISSAN ROGUE մակնիշի ավտոմեքենաներ:
Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է նաև 975500 ՀՀ դրամ բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Աբրոյանի դրամական միջոցները կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 35 000 ՀՀ դրամ: Պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 27 245 137 ՀՀ դրամ, որից 8 720 137 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 18 525 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
Արմեն Աբրոյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հունիսին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4148 դիտում
08:49 19-04-2018
Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել. «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»