211652_close_icon
views-count74330 դիտում article-date 14:28 02-09-2019

Ողբերգական դեպք Երևանում. «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ի 2 բանվոր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, «Երևանի այրվածքների գիտական կենտրոն» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Էդվարդ Ք-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին նշված կնտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի վերին վերջույթների, մեջքի նստատեղի, ազդրերի սրունքների հատվածում 1,2,3 աստիճան մարմնի մակերեսի 50 տոկոս, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էդվարդ Ք-ն և և «ջերմային այրվածք բոցով 1.2.3 աստիճանի վերին վերջույթի այրվածք, մարմնի մակերեսի 4 տոկոս» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Ս-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 3/6 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ում խառնիչի պտտվելու ժամանակ առաջցաած բոցի հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Իսկ մահացած Էդվարդ Ք-ն և վիրավոր Գոռ Ս-ն աշխատում էին նշված ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր