161877 դիտում
17:53 11-03-2022
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. 37-ամյա կինն ու 48-ամյա ամուսինը, ում հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է եղել, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կինը մահացել է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին:
Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:
Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են նշված վնասվածքները:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: