211652_close_icon
views-count45902 դիտում article-date 13:15 03-09-2019

Տեսախցիկն արձանագրել է Երևանում Kia-ի մասնակցությամբ ավտովթարի պահը. հետիոտները հրաշքով են փրկվել. պարզվել է վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցել Kia-ի մասնակցությամբ ավտովթարը, երբ վարորդ՝ 26-ամյա Անժելա Տիգրանյանը Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել մայթով և բախվել «Էլիտ Թրավել»-ի գրասենյակի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում հիմնավորվել է, որ ավտոմեքենան վարել է Ա. Տիգրանյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Եվա Ադամյանը և 25-ամյա Մարիամ Սարգսյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/01/1134030/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 1-ին «կասկադյորական» ու խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս էր եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով՝ բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով էին փրկվել, քանի որ հնարավոր էր՝ վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն էին ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ 2-րդ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Տիգրան Մաղզանյանի և Արամ Դադոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոմեքենան վնասել էր նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր