211652_close_icon
views-count57561 դիտում article-date 13:34 15-03-2023

Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը․ պարզվել է վարորդի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 14-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, ինչի հետևանքով ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր վարորդի մահը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչներն ու ոստիկանության ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ  45-ամյա  Արթուր Բ-ն է։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում Škoda մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Արթուր Վարդանյանն ու Դավիթ Մնացականյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել  է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր