211652_close_icon
views-count3671 դիտում article-date 11:15 04-09-2019

Սեռական բռնության ենթարկվածների անունները «ԴատաԼեքսում» գրելն իրավունքների ոտնահարում է. պատգամավորը ԲԴԽ–ին առաջարկում է փակել նրանց անձնական տվյալները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ԴատաԼեքս» տեղեկատվական հարթակում սեռական բռնության ենթարկվածների գործերով նյութերում տուժածների անուն–ազգանուններն ամբողջությամբ գրված են, ինչը, ըստ նրա, տուժողներին կրկնակի տուժածներ է դարձնում։ Պատգամավորն այս հարցով դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ խնդրելով այսպիսի գործերում անձնական տվյալները փակել՝ թողնելով անվան և ազգանվան առաջին տառերը: Պատգամավորի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Ինչպես հայտնի է, Հայաստանի դատական տեղեկատվական համակարգը ինֆորմացիայի բաց աղբյուր է, որտեղ կարելի է որոնել ու գտնել դատական ամենատարբեր գործերի մասին տեղեկություններ: Իհարկե, թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր ու անփոխարինելի գործոններ են, բայց դրանք չպետք է դառնան մարդու իրավունքների ոտնահարման համատարած դրսեւորման առիթ կամ պատճառ: Օրինակ՝ «ԴատաԼեքս» ("DataLex") տեղեկատվական հարթակում տեղադրված են գործեր այն մասին, թե ինչպես է այս կամ այն զինվորը սեռական բռնության կամ ոտնձգության ենթարկվել բանակում: Ու այս հրապարակայնությունը սեռական բռնության ենթարկված տուժողներին դարձնում է կրկնակի տուժածներ: Այս առիթով գրություն եմ ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով զինվորներին ու, ընդհանրապես, սեռական ոտնձգության ենթարկված անձանց գործերով տուժողների անձնական տվյալները փակել՝ թողնելով անվան եւ ազգանվան առաջին տառերը: [img]https://st0.shamshyan.com/editor/0675482001567576480615768.jpg[/img]

Նմանատիպ նյութեր