211652_close_icon
views-count3665 դիտում article-date 14:02 29-05-2017

2017թ-ի 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության, 24 սեռական բռնության դեպք. Նելլի Դուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն. այսօր Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/05/29/Duryan/2386501]tert.am[/url]-ը։ Ըստ նրա՝ դրանք, մասնավորապես, ծեծի դեպքեր են, նաև սեռական անձեռնմխելիության խախտման և սեռական հանցագործության դեպքեր: Նելլի Դուրյանը նշեց, որ անցած չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը՝ նախորդ տարվա 4-ի դիմաց: Նելլի Դուրյանը նշեց, որ դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կատարած աշխատանքի շնորհիվ անցած չորս ամիսների ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում դպրոցներում ոստիկան-տեսուչները անչափահասների հետ դաս են վարում, նաև ավանդույթ է դարձել, երբ բարձրաստիճան ոստիկան է գալիս դպրոցներ՝ դասեր վարելու համար: Երեխաների իրավունքներով զբաղվող ոստիկանության գնդապետն առանձնացրեց հիմնական խնդիրները, որոնցով դիմում են ոստիկանություն այն երեխաները, որոնց իրավունքները ոտնահարվում են: Նրա խոսքով՝ հիմնականում խնդիրը ամուսնալուծված ծնողների դեպքում է՝ լինի դատական գործընթացով, թե առանց: «Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալու համար դիմում են ոստիկանությանը, որ մորից վերցնեն տան հորը կամ հակառակը: Շաբաթվա կտրվածքով՝ ունենում ենք 2-ից 3 նման դեպք»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/05/29/Duryan/2386501]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր