1506 դիտում
12:26 05-09-2019
Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերի 1-ից կբարձրանան 10 տոկոսով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 1,665 մլրդ դրամով, և այդ գումարներն ուղղել սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելուն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատրաստվում են սահմանել ֆինանսավորման բանաձև դպրոցների համար, որտեղ մեկ դրույքի նվազագույն շեմ կսահմանվի 108 հազար դրամը: «Հույս ունեմ, որ հունվարից դա կունենանք, ինչը թույլ կտա կանխատեսելի դարձնել համակարգը, ֆինանսավորումը ավելի արդար կլինի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ վերջերս ֆեյք կայքերի միջոցով լուրեր էին տարածվում, թե դպրոցներում ուսուցիչների համատարած կրճատումներ են արվում, որպեսզի կարողանան աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնել: «Կրճատումները եղել են սովորական, ինչպես միշտ է եղել՝ հիմնականում կապված տարիքի հետ: Այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա: Ես կոչ կանեմ լրատվամիջոցների տուրք չտալ այդ տեղեկություններին»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս ամենի նպատակն ուսուցիչների պատշաճ որակ ապահովելն է: «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ դրա համար աշխատավարձերի բարձրացումը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Չեմ կարծում, որ սա հեղափոխական աճ է, բայց մյուս կողմից սա գործընթացի մեկնարկն է ու դա կշարունակվի, եթե մեխանիզմները ճիշտ կառուցենք այնպես, որ դա որակի հետ ուղղակի կապ ունենա»,- ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
15696 դիտում
23:04 21-07-2018
Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը
3614 դիտում
15:38 08-05-2019
ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 27 տոկոսով
892 դիտում
20:11 16-12-2024
Երևանի մարզական, երաժշտական դպրոցներում և մշակութային կենտրոններում աշխատավարձերը կբարձրանան մոտ 30 տոկոսով
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին