211652_close_icon
views-count892 դիտում article-date 20:11 16-12-2024

Երևանի մարզական, երաժշտական դպրոցներում և մշակութային կենտրոններում աշխատավարձերը կբարձրանան մոտ 30 տոկոսով

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին բարձրացնել մարզական, երաժշտական դպրոցների ու մշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մայրաքաղաքի վերանորոգված մանկապարտեզներ կատարած շրջայցի ընթացքում։ 

«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար անդրադառնում է աշխատավարձերի խնդրին։ Գալիք տարում մենք պլանավորել ենք սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների և նմանատիպ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում  մոտ 30 տոկոսի չափով»,-մանրամասնեց Ավինյանը՝ հավելելով, որ ավարտին մոտեցող տարում էլ տարբեր դրույքներին համապատասխան 15-31 տոկոսի չափով էլ բարձրացվել են աշխատավարձերը մանկապարտեզներում։

Նմանատիպ նյութեր