2653 դիտում
18:57 06-09-2019
Արսեն Հարությունյան. Գոտեմարտի ընթացքում մրցակցիդ տիտղոսները չեն հետաքրքրում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից ակնկալիքների մասին:
«Ստեփան Սարգսյանի մրցաշարից հետո հավաքի ենք մեկնել Սոչի: Հիմա էլ այստեղ ենք հավաք անցկացնում, որպեսզի լավագույն մարզավիճակում մեկնենք աշխարհի առաջնությանը: Կփորձենք արդարացնել մարզիչների ակնկալիքները: Ես չեմ մտածում, որ 57 կգ քաշային կարգում բարդ է լինելու, յուրաքանչյուր քաշ էլ իր դժվարություններն ունի: Եթե կարողանում ես մեկ քաշ բարձր չեմպիոն դառնալ (Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը չեմպիոն է դարձել 61 կգ քաշային կարգում), ապա այդ ամենը պետք է չհետաքրքրի: Երբ դուրս ես գալիս գորգ գոտեմարտելու, քեզ ոչինչ չի հետաքրքրում՝ անգամ մրցակիցներիդ տիտղոսները: Նրանք այդ տիտղոսները նվաճել են նախկինում տեղի ունեցած մրցաշարերի ժամանակ, իսկ այստեղ նորն է, ու նոր չեմպիոններ են որոշվում»,- ասաց նա:
Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությանը մեկնում է մեկ նպատակով. «Աշխարհի առաջնությանը մեկնում եմ լավ մասնակցելու համար, չեմ մտածում չեմպիոն դառնալու մասին: Մեկնում եմ գորգում ցույց տալու այն, ինչ սովորեցրել են մարզիչները»,- խոսքը եզրափակեց ըմբիշը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ):
Նմանատիպ նյութեր
3277 դիտում
18:45 07-03-2019
Ֆաբիեն Բարտեզ. Ահա թե ինչ է լինում, երբ չես հարգում մրցակցիդ և ֆուտբոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1805 դիտում
21:29 26-06-2019
Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի
Այս բաժնից
2674 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
2908 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3448 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)