2822 դիտում
23:20 06-09-2019
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է մշակութային ժառանգության ոլորտում այս տարվա «Եվրոպա Նոստրա» մրցանակին
Մայիս ամսին հայտարարված ՙԵվրոպա Նոստրա՚ մրցանակի դափնեկիրների թվում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ կա: Խոսքը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է: Կենտրոնը մրցանակ է շահել կրթության, վերապատրաստման և իրազեկման անվանակարգում:
Կենտրոնում 12-ից 18 տարեկան պատանիներն ու երիտասարդներն իրենց մշակութային առանձնահատկությունները համատեղում են ամենաժամանակակից գործիքների հետ ստեղծագործական այնպիսի դասընթացներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ծրագրավորումը, երաժշտությունը, ստեղծագրությունը և ռոբոտաշինությունը:
Ժյուրին նշել է, որ «ԹՈւՄՈ-ն հստակ պատկերացում ունի կրթական գործընթացի մասին և համակողմանի մոտեցում է ցուցաբերում` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով խոցելի խմբերի պատանիներին ներգրավելով կրթության տարբեր ոլորտներում՚:
ՙԿրթական ծրագրերը նպաստել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացմացմանը՚,- հավելել է մրցութային ժյուրին:
Նմանատիպ նյութեր
2169 դիտում
11:53 25-10-2015
«Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակին
1344 դիտում
19:05 06-02-2014
Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կկառուցվի
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»