211652_close_icon
views-count3286 դիտում article-date 20:18 06-09-2019

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած ամբողջական որոշումը: Ամբողջական որոշումը տեղադրված է հետևյալ [url=http://www.concourt.am/armenian/decisions/common/2019/pdf/sdv-1476.pdf?fbclid=IwAR0yLWek-o6o7_LCr15XNRDeTYpK2a7NvomgL127nPSgINrNLzEG1JHYIt8]հղումով[/url]: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. [b]1[/b]. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: [b]2[/b].ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Նմանատիպ նյութեր