211652_close_icon
views-count3144 դիտում article-date 11:53 07-09-2019

Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մանրամասնելով` ինչ առաջարկի մասին է խոսքը: «Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում: Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է: Առաջարկի աննախադեպությունը, կարելի է ասել՝ հեղափոխականությունը կայանում է նրանում, որ կառավարությունում քննարկում ենք շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր