Զելենսկին ՌԴ-ի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում 16 ռուսաստանցու է ներում շնորհել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներում է շնորհել 16 մարդու։ Ինչպես հայտնում է gazeta.ru կայքը, դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև դատապարտյալների փոխանակման ծրագրի շրջանակներում։
«Վլադիմիր Զելենսկին իր հրամանագրով մի քանի օր առաջ ներում է շնորհել 16 անձանց»,-ասել է Ուկրաինայի նախկին ՄԻՊ Նինա Կարպաչովան։
Ներում շնորհվածների թվում 3 կին կա։