ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Արցախի նախագահի հետ հանդիպման մանրամասները
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները:
Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:
«Շարունակական մենք քննարկում ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը: ՀՀ կառավարության օրակարգում է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումը: Այս բնույթի քննարկումներ են եղել: Մենք շարունակական քննարկում ենք, թե ինչպես կարող ենք բարելավել և մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները»,- ասաց Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում սպասվող ընտրությունների մասին որևէ քննարկում չի եղել: