Հարբած ջրարջերը լցվել են Կանադայի մայրաքաղաքի փողոցներ
Կանադայի մայրաքաղաք Օտավայի Սթիթսվիլ շրջանում բնակիչները փողոցներում տասնյակ ջրարջեր են հայտնաբերել:
Կենդանիները թմրած վիճակում են եղել և հազիվ են կարողացել շարժվել:
Բնակիչները զանգահահարել են Կենդանիներ պաշտպանության ծառայություն, որոնց ներկայացուցիչները ժամանել են «դեպքի» վայր:
Կենդանաբանները պարզաբանել են, որ ջրարջերը պարզապես հարբել են ծառերից ընկած և արդեն թթված մրգեր ուտելով: Նրանք խորհուրդ են տվել քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռք չտան կենդանիներին, քանի որ նրանք որոշ ժամանակ անց ուշքի կգան և ինքնուրույն կհեռանան իրենց բնակության վայրերը: