211652_close_icon
views-count2371 դիտում article-date 10:40 08-09-2019

Հ. Մարությանի նախընտրական խոստումները որպես լավ «ռոլիկ» դիտվեցին և այդպես լավ «ռոլիկ» էլ մնացին, ինչպես «Կարգին հաղորդման» շատ սկետչեր. Ռ. Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Աղբահանության ոլորտում ներկա իրավիճակն ամբողջությամբ նոր իշխանությունների կառավարման խնդրի պատճառով է: Այս մասին[url=https://www.tert.am/am/news/2019/09/07/baghdasaryan/3088125?fbclid=IwAR2rG3R5aCqGoio6-YDIGirQB01jh9eOdnGF2Ecl0-lfO6OspAIHMHxb6ro#.XXShAi5GCNY.facebook] Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: ««Սանիտեկի» և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրում կա մի շատ հետաքրքիր կետ. «Սանիտեկի» ձախողվելու դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի մտնել «Սանիտեկի» գրասենյակ, դուրս հրավիրել կառավարիչներին, սեփականատերերին և կառավարումը վերցնել իր ձեռքը: Ամեն ինչ, ինչը տնօրինում է «Սանիտեկը», նա կարող է կառավարիչներին փոխել և կառավարումը վերցնել իր վրա»,- նշեց նա: Աղբահանության խնդրի լուծման փոխարեն, ըստ Ռուսլան Բաղդասարյանի՝ քաղաքապետարանը «Սանիտեկին» ոչնչացնելու ճանապարհով է գնում, որի հետևանքով տուժում է երևանցին: «8-10 մլն դոլարի ներդրում է արվել, 26 մեքենա է ձեռք բերել քաղաքապետարանը, բայց խնդիրը նորից չի լուծվում, «Սանիտեկը» նույն քանակի մեքենաներով կարողանում էր աշխատել: Քաղաքային իշխանությունը վատ բիզնես կառավարիչ է, և փող ծախսելով, «ԿամԱԶ» գնելով չեն կարողանալու խնդիրը լուծել: Այս ԿամԱԶ»-ները երկար կյանք չունեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ 1-2 մեքենա արդեն փչացել է, և չեն կարողանում վերանորոգել: Դեռ մեկ ամիս է, բա 6 ամիս հետո ի՞նչ է լինելու: Աղբահանության խնդիրն աչքի համար մի քանի ամսով լավանալու է, կարծում եմ, մարտ ամսից ավելի է վատանալու»,- ասաց Դավթաշենի նախկին ղեկավարը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/07/baghdasaryan/3088125?fbclid=IwAR2rG3R5aCqGoio6-YDIGirQB01jh9eOdnGF2Ecl0-lfO6OspAIHMHxb6ro#.XXShAi5GCNY.facebook]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր