211652_close_icon
views-count1642 դիտում article-date 16:38 08-09-2019

Հրապարակվել է «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում կկայանա «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Վավերագրական կինոերիզում տեղ են գտել բազմաթիվ քաղաքական գործիչների հարցազրույցներ, մեկնաբանություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցազրույց Տորոնտոյի կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունից առաջ: Ֆիլմի հեղինակը Կարին Հովհաննիսյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Սերժ Թանկյանը: Հ.Գ. Ասում են՝ ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել և եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր