28145 դիտում
11:03 10-09-2019
Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է «Սանիթեք»-ի արկղին, այնուհետև՝ էլեկտրասյանը. վարորդին, ում տեղափոխել են հիվանդանոց, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։45-ի սահմաններում 25-ամյա Վազգեն Շ-ն իր վարած Opel Astra մակնիշի 96 VC 969 համարանպշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Սանիթեք»-ի աղբարկղին, ապա առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքնայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+