211652_close_icon
views-count5962 դիտում article-date 14:31 10-09-2019

Հայկ Մարությանն անդրադարձել է իր՝ հրաժարական տալու վերաբերյալ շրջանառվող լուրերին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ համացանցում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նշեց Երևանի քաղաքապետը: Անդրադառնալով նաև աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքներին՝ Մարությանը նշեց, որ այն արդեն լուծված է:

Նմանատիպ նյութեր