211652_close_icon
views-count2511 դիտում article-date 19:50 11-09-2019

Կոնֆլիկտի պատճառով «Վալենսիան» պաշտոնանկ արեց Մարսելինոյին

«Վալենսիան» հայտարարեց ակումբի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալի պաշտոնանկության մասին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ակումբի ներսում տարաձայնություններ էին առաջացել: Մասնավորապես, Մարսելինոն կոնֆլիկտ ուներ «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի հետ: Լիմը միջամտում էր ակումբի մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի աշխատանքին, ինչից դժգոհ էր մարզիչը: «Վալենսիայի» նախագահ Անիլա Մուրտին, որին աջակցում էր Լիմը, նույնպես բարդ հարաբերություններ ուներ Մարսելինոյի և Ալեմանիի հետ: 2018/19 մրցաշրջանում Մարսելինոյի ղեկավարությամբ «Վալենսիան» գրավեց 4-րդ տեղը և նվաճեց Իսպանիայի Գավաթը:

Նմանատիպ նյութեր