211652_close_icon
views-count2131 դիտում article-date 16:57 12-09-2019

ՊՆ-ն և ԱԱԾ-ն տարածքներ կփոխանակեն

Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցնի և կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը: Նույն որոշմամբ ԱԱԾ-ին ամրացված` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցվի և կամրացվի ՊՆ-ին: Ըստ հիմնավորման, որոշումը պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000 քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր