211652_close_icon
views-count1653 դիտում article-date 17:23 12-09-2019

Էկոնոմիկայի նախարարությունում թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագիր է քննարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն այսօր ընդունել են հոլանդական Holland Trade Support և VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա եղել նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը և հիմնական ներդրող Ռազմիկ Բլիկյանը: Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները և ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ: Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն և ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձևավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները և նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն: Ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները`հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում: Նախագիծն ավելի իրատեսական հիմքի վրա դնելու նպատակով առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին: Փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Հովնանյանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի հաջող իրականացմանը:

Նմանատիպ նյութեր