3024 դիտում
20:42 12-09-2019
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին. քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց հանձնմանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), ազգային և կրոնական առանձնահատկությունների պահպանմանն առնչվող հարցերը:
Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն աջակցել ԻԻՀ ազատազրկված անձանց վերաբերող հիմնախնդիրների արագ լուծմանը:
Ընդունելության ավարտին Ռեզա Արբաբ Սադեղին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար:
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2023 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2626 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը