211652_close_icon
views-count2845 դիտում article-date 20:29 13-09-2019

«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանը կալանքից ազատվեց 1 մլն դրամ գրավի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Վարդանյանին։ Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը մեղադրվում էր 2015 թ. Նորք-Մարաշում իր գլխավորությամբ 20 հոգանոց զինված խմբի հետ մեկտեղ իշխանությունը բռնությամբ զավթելու ծրագրի համար: Ըստ ծրագրի՝ խումբը պետք է թռիչքի պահին խոցեր նախագահի օդանավը, հարձակում գործեր ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում էին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

Նմանատիպ նյութեր