1909 դիտում
21:01 14-09-2019
Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը
Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Բերդ-Գանձաքար ճանապարհին 10 խմ փայտանյութով բարձված «Ուրալ» բեռնատարը կողաշրջվել է, որից հետո բեռը դատարկել են, մեքենան ուղղել և շարժվել Գանձաքար գյուղի ուղղությամբ:
Ձեռնարկված միօջոցառումներով ոստիկանները բեռնատարը հայտնաբերել են ժամը 20.30-ի սահմաններում «Հեռուստաալիք» կոչվող տարածքում։ 4 ուղևորները ներկայացվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ 39-ամյա վարորդը՝ բեռնատարով հանդերձ բերման է ենթարկվել:
Պարզվել է, որ նրանք ժամը 07.00-ի սահմաններում Իծաքար գյուղի անտառից հատել և մեքենան են բարձել շուրջ 10 խմ փայտանյութ։ Բեռնատարը կողաշրջվել էր վերադարձի ճանապարհին:
Բեռնատարի վարորդը ոստիկաններին է ներկայացրել նաև մեքենայի սրահում պահվող «ԱԿՍ-366» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
13:38 23-10-2019
Ապօրինի ծառահատում և ապօրինի զենք
1246 դիտում
16:07 28-04-2021
Ապօրինի ծառահատումներ Տավուշում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1211 դիտում
18:20 07-09-2015
Խուզարկություն և զենք-զինամթերքի հայտնաբերում Արթիկում
Այս բաժնից
730 դիտում
13:48 20-10-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ
631 դիտում
13:35 20-10-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը
775 դիտում
13:03 20-10-2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիի հետ