211652_close_icon
views-count1035 դիտում article-date 19:32 14-09-2019

«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին»՝ 3։1․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլը» շարունակում է մնալ 100 տոկոսանոց ցուցանիշով։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց նաև 5-րդ տուրի խաղում։ «Էնֆիլդում» «կարմիրները» ընդունել էին «Նյուքասլին»։ Գրում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/14/liverpool5/1016203]Armsport.am[/url]-ը։ 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ջետրո Ուիլյամսը։ «Մերսիսայդցիները» առաջին կեսում ոչ միայն կարողացան հետ բերել կորցրածը, այլ նաև առաջ անցան հաշվի մեջ։ Դուբլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն՝ մրցակցի դարպասը գրավելով 28-րդ և 40-րդ րոպեներին։ Երկրորդ կեսում օգտվելով Ռոբերտո Ֆիրմինոյի գերազանց փոխանցումից՝ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մոհամեդ Սալահը՝ 3-1։ «Լիվերպուլը» առաջին անգամ է իր պատմության մեջ մեկնարկում ԱՊԼ-ում հինգ անընդմեջ հաղթանակներով։ Կլոպի թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր